Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները պետք է նախազգուշացնող լինեն․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցներին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Գիտեք, և մենք բազմիցս դա քննարկել ենք՝ ՀԱՊԿ արդյունավետության բարձրացումը մեր նախագահության կարևորագույն առաջնահերթություններից է, և մենք կարծել ու կարծում ենք, որ պետք է լավարկել կոնկրետ իրավիճակներին արագ և ճգնաժամային արձագանքման մեխանիզմները: Ցանկանում եմ նշել, որ սկզբունքորեն մենք նաև իրավական դաշտ ունենք այդ առումով, և 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ընդունվել է դրույթ՝ ճգնաժամային իրավիճակներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքելու … Continue reading Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները պետք է նախազգուշացնող լինեն․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին