Site icon CIVILNET

Ադրբեջանը կրակել է նաև Հայաստանի արևելյան սահմանի դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Հուլիսի 28-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։

Ավելի վաղ Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ․ «Ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ»,- նշել էր Արցախի ՆԳՆ-ն։

Exit mobile version