Օգոստոսի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանի կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։
«Վիրավոր զինծառայողի վիճակը բավարար է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- տեղեկացնում է ՊԲ-ն։
***
Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել էին սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Օգոստոսի 2-ի առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել, կայուն-լարվածությունը պահպանվում է: