Site icon CIVILNET

Արցախում մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչված քաղաքացիները կզորացրվեն

Արցախում մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչված քաղաքացիները կզորացրվեն, հայտնում են Արցախում նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին»,- ասված է հաղորդագրությունում։

***

Oգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել էին նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել էր ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել էր տարբեր աստիճանի վիրավորումներ։

Ադրբեջանական ագրեսիային զուգահեռ Արցախի նախագահը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2022-ի օգոստոսի 3-ից հայտարարվել էր մասնակի զորահավաք:

Օգոատոսի 10-ի առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։

Exit mobile version