Սահմանամերձ Այգեպարին «նայում է» ադրբեջանական վեց դիրք, որոնցից երկուսը բարձրադիր են և պարբերաբար կրակում են հայկական տների ուղղությամբ։ Ադրբեջանական դիրքերի դիմաց հայկական դիրքերն են։ Այգեպարում իրավիճակը կտրուկ լարվեց 2020-ի հուլիսյան բախումների ժամանակ՝ աշնանային պատերազմից ամիսներ առաջ, այնուհետև հանդարտվեց: Պատերազմից հետո նախկին օդանավակայանի տարածքում տեղակայվեց ռուսական ռազմակայանը։ Ռուսները, սակայն, այստեղ դեռ ոտք չեն դրել։