Site icon CIVILNET

Լաչինի միջանցքը երկկողմանի բաց է․ Արցախի ՆԳՆ

Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է:

«Արցախ մտնող և դեպի ՀՀ ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները»,- ասված է ՆԳՆ հայտարարությունում։

***

Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունից հետո հայկական կողմը պարտավորվել էր մինչև օգոստոսի 25-ը Ադրբեջանին հանձնել Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքները։

Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» խմբակցությունը ղեկավարող Արթուր Հարությունյանը նախօրեին «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Հայաստան-Արցախ կապը առնվազն մինչև օգոստոսի վերջ ապահովվելու է Լաչինի գործող միջանցքով, մինչև պատրաստ կլինի ժամանակավոր ճանապարհը։ 4,7 կիլմոտրանոց ժամանակավոր ճանապարհը շրջանցում է Բերձորն ու Աղավնոն ու Սյունիքի Կոռնիձորի վարչական տարածքով միանում Հագարի գետի վրա ադրբեջանցիների կառուցած կամրջին:

Exit mobile version