Երևանի դատախազը «Սուրմալու»-ի գործունեությունը դադարեցնելու միջնորդագիր է ներկայացրել

Երևանի դատախազը միջնորդագիր է ներկայացրել քննարկելու «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատեր կազմակերպության՝ «Երևանի պահածոների գործարան»-ի գործունեությունը դադարեցնելու հարցը՝ մինչև ընկերության կողմից այնտեղ արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների վերացումը: «Երևան քաղաքի դատախազը միջնորդագրերով առաջարկել է նաև սեղմ ժամկետում քննարկել Երևանում գործող խոշոր առևտրի կենտրոններում և հատկապես այն առևտրի կենտրոններում, որոնք վերակառուցված են նախկինում այլ նպատակային նշանակությամբ կառուցված շենքերի հիման վրա, ստուգումներ իրականացնելու, հանրապետության ամբողջ տարածքում գործող առևտրի սրահներում և մարդկանց մեծ կուտակում ունեցող վայրերում հրագործական արտադրատեսակների վաճառքով զբաղվող տնտեսվարողների կողմից ԱԻ նախարարի հրամանի պահանջների կատարման, ինչպես նաև «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության գործունեությունը դադարեցնելու հարցը»,- ասված է հաղորդագրությունում։ Դատախազությունից հայտնում են, որ … Continue reading Երևանի դատախազը «Սուրմալու»-ի գործունեությունը դադարեցնելու միջնորդագիր է ներկայացրել