Site icon CIVILNET

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողը հայտնաբերվել է

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողը հայտնաբերվել է։

«Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 27-ին Հրազդանի կիրճում հայտնաբերվել և ձերբակալվել է 59-ամյա Արմեն Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) մեղադրանքով»,- ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանությունից նշում են, որ 59-ամյա տղամադրու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Exit mobile version