Հայաստան ցանկանում են մտնել ռիսկային գումարներ, և բանկերն այդ ռազմաճակատում անում են հնարավորը՝ թույլ չտալու ռիսկային գումարների շրջանառությունը, ասում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի գլխավոր խորհրդական Վահագն Գրիգորյանը: Վերջինս պարզաբանում է՝ հանգամանքը, որ բանկերը վերջին շրջանում օտարերկրյա քաղաքացիների՝ հաշվեհամար բացելու դիմումների մի մասը դանդաղ էին դիտարկում կամ մերժում, հենց ռիսկերի կառավարման գործընթացի կարևոր մաս է: