Ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը այցելում է Հարավային Կովկաս

ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերն առաջիկա օրերին այցելելու է Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը սեպտեմբերի 6-ի ճեպազրույցում։ «Կովկասյան բանակցությունների գծով մեր ավագ խորհրդատու, դեսպան Ռիկերը այցելելու է տարածաշրջան այս շաբաթ, սա լինելու է նրա առաջին այցը այդ պաշտոնում»,- հայտնել է Պատելը՝ հավելելով, որ երեք մայրաքաղաքներում՝ Երևանում, Բաքվում և Թբիլիսիում, դեսպանը հանդիպումներ է ունենալու բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկելու է տարածաշրջանային առանցքային հարցերը և փորձելու է աջակցել գործընկերներին, որ ուղիղ և կառուցողական ձևով ներգրավվեն կարևոր հարցերի լուծման գործում։ Պետքարտուղարության ներկայացուցչին հարց է ուղղվել … Continue reading Ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը այցելում է Հարավային Կովկաս