Site icon CIVILNET

Թեհրանը հաստատակամորեն դեմ է սահմանային ցանկացած փոփոխության․ Իրանի ԱԳ նախարար

Նյու Յորքում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիրաբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը։

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Իրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ օգնելու լուծել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով։ Նա վերահաստատել է, որ Թեհրանը հաստատակամորեն դեմ է սահմանային ցանկացած փոփոխության։

Ադրբեջանի ԱԳ նախարարը իր հերթին հերքել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին պնդումներն, ասելով, թե Ադրբեջանը ձգտում է Հայաստանի հետ տարածքային և սահմանային վեճերը լուծել տարածաշրջանային համագործակցության միջոցով։

Exit mobile version