Site icon CIVILNET

Չինաստանն ու Հյուսիսային Կորեան տնտեսական գոտիներ կստեղծեն

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի՝ Պեկին կատարած այցի ընթացքում ստորագրվել են երկրու երկրների միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, հաղորդում է BBC-ն։

Պայմանավորվածությունները Չինաստանին թույլ կտան Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում (ԿԺԴՀ) սկսել Չինաստանի հետ սահմանին տնտեսական երկու հատուկ գոտու ստեղծում ու զարգացում։

Այսօր՝ ավելի վաղ, Ճապոնիան հայտարարել էր, որ վերջին չորս տարվա մեջ առաջին անգամ ԿԺԴՀ-ի հետ կիրականացվեն բանակցություններ կառավարությունների մակարդակով։

Exit mobile version