Օգոստոսի չորսից մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը։ Արցախը Հայաստանին միացնող նոր երթուղու կառուցումն իրականացնում է երեք ընկերություն։ Լայն թափով ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում։