Քննարկվում է հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման․ Միրզոյան

Քննարկվում է հայկական կողմից հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման։ Այս մասին հոկտեմբերի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Շատ մոտ ապագայում այս մասով ևս հստակություն կունենանք»,- ասաց ԱԳՆ ղեկավարը։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդների վերաբերյալ հարցին, Արարատ Միրզոյանը նշել է․ «Մենք դիմել ենք կազմակերպությանը և որոշում է կայացվել նախնական փաստահավաք առաքելություն ուղարկել։ Եկել են այդ պաշտոնյաները և իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել։ Զեկույցը ներկայացված է բոլոր անդամ պետություններին, քարտուղարությունը նաև զեկույցի հիման վրա այժմ որոշման նախագիծ է շրջանառել։ Մենք բանավոր քննարկումներով փորձել ենք հասկանալ՝ երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ բարձրագույն մարմնի … Continue reading Քննարկվում է հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման․ Միրզոյան