Site icon CIVILNET

«Կոկա-Կոլա»-ն շարունակում է իր ներդրումը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում

19 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով ՀԱԱ Հայաստանի տնտեսությունում, 10,6 միլիարդ դրամի վճարումներ պետական բյուջե, 848 միլիոն դրամի ընդհանուր ներդրումներ, շուրջ 3 058 աշխատատեղ։

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան» ներկայացրել է 2021 թվականի Սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները: «Քեյ-Փի-Էմ-Ջի» Հայաստան ընկերության կողմից իրականացրած ուսումնասիրությունը ներկայացնում է Կոկա-Կոլա համակարգի տնտեսական, սոցիալական և բնապահպանական ազդեցությունը Հայաստանում՝ ներառելով ընկերության ներդրումների հիմնական ուղղություններն ու ոլորտները, ինչպես նաև այդ ներդրումների ազդեցությունը:

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը Հայաստանում գործունեություն ծավալող այն ընկերություններից է, որը ոչ միայն կարևոր մասնակցություն է ունեցել մեր երկրում գործարար միջավայրի ձևավորմանը, այլև ներդրել է առաջնակարգ չափանիշներ առևտրի, ապրանքի ստանդարտների և ընդհանուր բիզնես մտածելակերպի մեջ՝ կիրառելով լավագույն միջազգային փորձը և նորարարական տեխնոլոգիաները։ Մեծապես կարևորում եմ մասնավոր հատվածի կողմից նմանատիպ սոցիալ-տնտեսական ազդեցության հետազոտությունների իրականացումը, որը հնարավորություն է ընձեռում մշակել առավել թիրախային սոցիալ-տնտեսական հայեցակարգեր և կարող է օրինակ հանդիսանալ Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող մյուս ընկերությունների համար»,- նշել է ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Իսպիրյանը։

Հետազոտության մեջ նշվում է, որ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի» տեղական արտադրանքն ավելացված արժեք է ստեղծում ընկերության լայնածավալ արժեքային շղթայի յուրաքանչյուր կետում: Ընկերության ստեղծած ամեն 1 դրամ ուղղակի համախառն ավելացված արժեքից Հայաստանի տնտեսությունում ստեղծվել է լրացուցիչ 1,2 դրամ անուղղակի և ածանցյալ ՀԱԱ: Արդյունքում 2021 թվականին ընկերությունը ստեղծել է 19 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով ՀԱԱ Հայաստանի տնտեսությունում՝ ներառյալ անուղղակի և ածանցյալ ազդեցությունները:

2021թ. ընկերության գնումների 40%-ը կազմակերպվել է ՀՀ տնտեսության ներսում: Տեղական մատակարարների և առևտրային գործընկերների հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է 5,2 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով առաջին կարգի մատակարարների շղթայի անուղղակի ՀԱԱ:

«Շնորհիվ իր ճկուն բիզնես մոտեցումների՝ ընկերությունը ոչ միայն հաջողությամբ դիմակայեց 2021 թվականի բոլոր մարտահրավերներին, այլև ավելի ամրապնդեց իր դիրքերը շուկայում։ Մենք փորձում ենք նպաստել տեղական շուկայի զարգացմանը, ներկայացնել նոր արտադրանքներ, կիրառել լավագույն միջազգային փորձը և նորարական տեխնոլոգիաները: Մենք հավատում ենք, որ բիզնեսի կայուն զարգացման կարևորագույն նախապայմանը երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացումն է, և անում ենք առավելագույնը մեր հաճախորդների և մատակակարների հետ միասն դրան նպաստելու համար: Թերևս այս հաշվետվությունը նման մոտեցման վառ օրինակներից է»,- նշեց ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը:

Ըստ հետազոտության՝ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի» ներդրումը մեծ է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում՝ շուրջ 15,8 մլն դրամ համայնքային զարգացման ծրագրերում:

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեր ընկերության մշակույթի անբաժանելի մասն է: Մենք այն դիտարկում ենք ոչ թե որպես աշխատանքի մի մաս, այլ կորպորատիվ մտածելակերպ: Առանցքային ծրագրերն են՝

*Նյութը հրապարակվում է որպես գովազդ

Exit mobile version