Site icon CIVILNET

Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կրակոցներից Արցախում սպանվել է 3, վիրավորվել՝ 16 խաղաղ բնակիչ․ Փաշինյան

2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանի կրակոցների հետևանքով Արցախում սպանվել է 3, վիրավորվել՝ 16 քաղաքացիական անձ։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը ԼՂ հայերին անվանում է «մեր քաղաքացիներ» և միևնույն ժամանակ կրակում է նրանց վրա, երբ նրանք գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում։ 2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր սպանության փորձի 54 դեպք է արձանագրվել, դրա հետևանքով սպանվել է 3, վիրավորվել՝ 16 քաղաքացիական անձ։ Սա՞ է Ադրբեջանի՝ «ԼՂ հիմնահարցը լուծված է» խոսույթի իրականացումը»,- ասված է Փաշինյանի գրառման մեջ։

Exit mobile version