Site icon CIVILNET

Qantas ավիաընկերության ղեկավարը հրաժարվել է բոնուսներից

Ավստրալական Qantas ավիաընկերության գործադիր տնօրեն Ալան Ջոյնսը հրաժարվել է բոնուսներից և աշխատավարձի բարձրացումից, հաղորդում է AFP-ն:

Ավստրալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ջոյնսը նշել է, որ լրացուցիչ պարգևատրումներից հրաժարվելու մասին իր այս որոշումն արդեն աջակցություն է գտել տնօրենների խորհրդի կողմից: «Սա ծայրահեղ բարդ տարի էր Qantas-ի բաժնետերերի համար, և մենք ցանկանում ենք ցույց տալ, որ իմ աշխատավարձն անմիջականորեն կապված է ընկերության ֆինանսական դրության հետ»,- ասել է Ջոյնսը:

Բոնուսներից և լրացուցիչ այլ պարգևատրումներից հրաժարվելու մասին Ջոյնսի որոշումը կարող է հանգեցնել նրան, որ 2012 հարկաբյուջետային տարում նրա աշխատավարձը Qantas-ում ներկայիս 5 մլն-ից կրճատվի մինչև 2,3 մլն ավստրալական դոլար:

Հատկանշական է, որ ավելի վաղ բաժնետերերի ճնշման ներքո բոնուսներից հրաժարվել էին ավստրալական խոշոր հանքարդյունահանող ընկերությունների` BHP Billiton-ի և Rio Tinto-ի ղեկավարները: Բարձրագույն ղեկավարության աշխատավարձերի սառեցման մասին հայտարարել էին նաև ANZ և Commonwealth բանկերը:

Exit mobile version