Site icon CIVILNET

Հակառակորդը կրակել է Նորաբակի և Սրաշենի դիրքերի ուղղությամբ, կորուստներ չկան․ ՊՆ

Հակառակորդը կրակել է Նորաբակի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- տեղեկացնում է նա։

Դեկտեմբերի 15-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Exit mobile version