Site icon CIVILNET

Դատախազությունը պահանջում է Տարոն Մարգարյանից բռնագանձել Ավանում գտնվող 6 տները և Ջերմուկի ամառանոցը

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը պահանջում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից բռնագանձել նրա ունեցվածքի ապօրինի ծագում ունեցող մասը։

Մասնավորապես, դատախազությունը պահանջում է բռնագանձել Տարոն Մարգարյանի՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող 6 բնակելի տները, Ջերմուկի ամառանոցը, երկու տրանսպորտային միջոցները, կամ դրանց միջին շուկայական արժեքը՝ 1,5 միլիարդ դրամի չափով։

Դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև Տարոն Մարգարյանի բաժնեմասի շուկայական արժեքը մի իրավաբանական անձում, ինչպես նաև մեկ անշարժ ու 3 շարժական գույքերի միջին շուկայական արժեքը։ Դատախազությունն ապօրինի է որակել նաև 853 միլիոն դրամ, որն ունի ապօրինի ծագում ու չի հիմնավորվում օրինական եկամուտներով։

Դատախազության հայցադիմումը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան։

Exit mobile version