Site icon CIVILNET

Դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու հարցով դիմել է ԱԺ նախագահին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին։

Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

«Առաջին քրեական վարույթով ձեռք բերված տվյալների համաձայն՝ պաշտպանության նախկին նախարարը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Երկրորդ քրեական վարույթով նա չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: Երրորդ քրեական վարույթով ևս պաշտպանության նախկին նախարարը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք»,- ասված է Դատախազության հաղորդագրությունում։

Exit mobile version