ԱՄՆ-ը Կովկասյան բանակցությունների հարցերով նոր ավագ խորհրդական է նշանակել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնում է նշանակել Լուիս Լ. Բոնոյին, հայտնում է Պետքարտուղարության կայքը։ «Պարոն Բոնոն կաշխատի տարածաշրջանի ղեկավարների հետ՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և անդրադառնալու Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող բռնազավթմանը», – գրել է Բլինքենը: Հայտարարությունում նշվում է, որ Լուիս Բոնոն աշխատել է Վիեննայում որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում և ՄԱԿ-ի գրասենյակներում ԱՄՆ-ի գործող ներկայացուցիչ և Սուրբ Աթոռում որպես գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա նաև աշխատել է որպես Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև պետքարտուղարի տեղակալի և պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով տեղակալի խորհրդականի պաշտոնում: … Continue reading ԱՄՆ-ը Կովկասյան բանակցությունների հարցերով նոր ավագ խորհրդական է նշանակել