Site icon CIVILNET

Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը, Արցախի տեղեկատվական շտաբը։

«Այս պահի դրությամբ հանրապետության գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է»,- ասված է հայտարարությունում։

***

Հայաստանից Արցախ մտնող գազատարն անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտից սկսած Ադրբեջանը պարբերաբար անջատում է Արցախի գազամատակարարումը։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել էր Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը, իսկ փետրվարի 7-ին՝ մասնակի վերականգնել։

Հունվարի 9-ին ադրբեջանական կողմը խափանել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։ Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 59 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Exit mobile version