Հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը․ ՊՆ
Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին»,- հայտնում է նախարարությունը։
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed