Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին»,- հայտնում է նախարարությունը։