Ձեռներեցություն – CIVILNET 10 Նոյեմբեր Արտահանելի հատվածը խեղդվում է. Վարդան Արամյան 08 Նոյեմբեր Սյունիքում ավելի ուժեղ ձեռնարկատիրական էկոհամակարգ՝ Գորիսի Իմփաքթ Հաբի հետ 04 Նոյեմբեր Հայաստանում ՏՏ ոլորտի աշխատավարձերն իսկապե՞ս համադրելի են ամերիկյանի ու եվրոպականի հետ 03 Նոյեմբեր Հարյուրավոր միլիոնների խախտումներ. փաստեր՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից «Վիվա-ՄՏՍ»-ը հանվել է վաճառքի․ ովքե՞ր են հավանական գնորդները Հոկտեմբեր 10, 2022 Մկրտիչ Կարապետյան ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ Հայաստանի հեռահաղորդակցության… Likelocal.io․ բացահայտելով երկիրը տեղացիների օգնությամբ Հոկտեմբեր 04, 2022 Likelocal.io-ն մի հարթակ է, որի միջոցով տեղացիները իրենց դռներն են բացում… Դավիթ Բեկ, Սյունիք․ սահմանամերձ գյուղի կանանց օրգանիկ բիզնեսը Օգոստոս 06, 2022 Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած Դավիթ Բեկ գյուղում մարդիկ քսան… Շրջափակման ինը ամիսներն ու սեպտեմբերյան դժոխքը․ պատմում են ՍիվիլՆեթի արցախյան լրագրողները ՍիվիլՆեթի թիմն Արցախում էր շրջափակման ինը ամիսներին։ Հասմիկը, Սիրանուշը, Հայկը և Անին պատմում են շրջափակման ծանր… ԼՐԱՀՈՍ Փաշինյանն ու Ստոլտենբերգը քննարկել Մարտ 19, 2024 Ձեռներեցություն – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: «Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպելու է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Մինչ Հայաստան ժամանելը, Յենս Ստոլտենբերգը այցելել է Ադրբեջան և Վրաստան։ LIVE. Նիկոլ Փաշինյանի և Մարտ 19, 2024 Ձեռներեցություն – CIVILNET Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ Մարտ 19, 2024 Ձեռներեցություն – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք շնորհավորանքներս ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,- ասված է վարչապետի ուղերձում։ Մարտի 15-17-ը անցկացված Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների ավելի քան 87 տոկոսը: Պուտինի գրանցած արդյունքը ռեկորդային է Ռուսաստանի պատմության մեջ։ Նախագահական ընտրություններին մասնակցող մյուս թեկնածուներից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է ձայների 4,3 տոկոսը, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,8 տոկոսը, […] ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Մարտ 19, 2024 Ձեռներեցություն – CIVILNET ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանեց Երևան, հաղորդում է «Արմենպրես»-ը։ «Զվարթնոց» օդանավակայանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դիմավորել են Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Մինչ Հայաստան ժամանելը, Յենս Ստոլտենբերգը այցելել է Ադրբեջան և Վրաստան։ Պատերազմի վտանգի մասին Փաշինյանի Մարտ 19, 2024 Ձեռներեցություն – CIVILNET Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ Արևմուտքի քաղաքականությունն է հանգեցրել նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հայտարարում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի վտանգի մասին։ «Ինչի են հասցրել գործը Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից ուղղորդողները։ Այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Այն Հայաստանի իշխանության իրավասությունն է և Արևմուտքի հետ խորհրդակցությունների արդյունքը»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Զախարովան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։ «Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք։ Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ […] LIVE. Ազգային ժողովի նիստը, Մարտ 19, 2024 Ձեռներեցություն – CIVILNET Մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը։ Fly Arna-ի լիցենզիան 6 Մարտ 19, 2024 Ձեռներեցություն – CIVILNET Fly Arna ավիաընկերության լիցենզիան վեց ամսով կասեցվել է, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: «Այս պահի դրությամբ Fly Arna-ի լիցենզիան կասեցված է: Ըստ մեր օրենսդրության և կարգերի՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվում է: Եթե 6 ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավի, ապա լիցենզիայի գործողությունը կդադարեցվի»,- մարտի 19-ին ԱԺ նիստի ժամանակ ասել է Սիմոնյանը: Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն գործում է 2022-ի հուլիսից։ Այն Հայաստանի պետական հետաքրքրություների ֆոնդի (ANIF) և Էյր Արաբիա (Air Arabia) ընկերության համատեղ ձեռնարկությունն է։ Համաձայն պետռեգիստրի՝ ավիաընկերությունն ունի 3 բաժնետեր: «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն եւ Շարժայի օդանավակայանի […] Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը Մարտ 19, 2024 Ձեռներեցություն – CIVILNET Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։ «Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչների հետ հանդիպմանը։ «Ինչո՞ւ ենք այս հատվածին անդրադառնում և ինչո՞ւ ենք հիմա եկել կոնկրետ Ոսկեպարի հետ այս հարցը քննարկում, որովհետև կան որոշ խնդիրներ, որոնց հետ կապված քննարկում կիրականացնենք: Արձանագրումը հետևյալն է. տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման իրական գործընթաց կարող ենք սկսել այս՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում: Ի՞նչ առանձնահատկություն կա այստեղ: Գիտեք, […]