Politalks – CIVILNET
«Politalks»
PoliTalks-ը անգլերենով հաղորդումների շարք է, որը վարում է քաղաքական տեխնոլոգ, ԱՄՆ-ում երկար տարիների փորձ ունեցող Էրիկ Հակոբյանը։ Այս հաղորդման շրջանակում հյուրընկալվում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր ակադեմիականներ և հասարակական հատվածի ներկայացուցիչներ։
ԼՐԱՀՈՍ
-
ՊՆ-ն հերքում է ադրբեջանական Հուլիս 04, 2022
Politalks – CIVILNET Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, ըստ նախարարության՝ հարաբերականորեն կայուն է։Կարդալ ավելին...
-
Վրաստանում ԼԳԲՏ փառատոնը խոչընդոտել Հուլիս 03, 2022
Politalks – CIVILNET Մարիամ Նիկուրաձե, OC Media «Ալտ Ինֆո»-ի աջակիցները հեռարձակել են Զուրաբ Մախարաձեի ձերբակալության պահը։ Վրաստանում ոստիկանությունը բազմաթիվ ձերբակալություններ է իրականացրել, այդ թվում՝ ծայրահեղ աջակողմյան «Ալտ Ինֆո» հոմոֆոբ խմբավորման մի քանի առաջնորդների, երբ նրանք փորձել են խոչընդոտել շաբաթ անցկացված ԼԳԲՏ համայնքի փառատոնը: Ձերբակալությունները տեղի են ունեցել մոտ 15 ժամ առաջ փառատոնի մեկնարկից, որը կազմակերպել էր ԼԳԲՏ համայնքի և դաշնակիցների միությունը՝ Tbilisi Pride-ը: Շաբաթ վաղ առավոտյան «Ալտ Ինֆո» խմբավորման անդամները, ինչպես նաև մի քանի վրացի ուղղափառ քահանաներ փորձել են զբաղեցնել Թբիլիսիում Մթածմինդա լեռան տարածքը, որտեղ պետք է անցկացվեր փառատոնը: «Ալտ Ինֆո»-ն պնդում է, որ ձերբակալվածների թվում են և՛ Զուրաբ Մախարաձեն, […]Կարդալ ավելին...
-
Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու Հուլիս 01, 2022
Politalks – CIVILNET Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադարձել է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին, որոնց համաձայն որպես քաղաքապետ իր պաշտոնավարման ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ։ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Radar Armenia կայքում հրապարակված մի լուր՝ վերնագրված «40 մլն դոլարի չարաշահումներ 2018-2021 թվականներին Երևանի քաղաքապետարանում», և գրել․ «Այս և մի շարք այլ իշխանական «անաչառ» լրատվամիջոցներ այսօր ամբողջ օրը այս նյութն են տարածում: Ժամանակը խնայելու համար երկար տեքստը կարդալ իմաստ չունի` դրա միակ իմաստն իհարկե հնչեղ վերնագիրն է։ Դե, իսկ շարժառիթը անգամ քաղաքականությամբ չզբաղվող մեր քաղաքացիներն են հասկանում․ ֆալստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»»: Radar […]Կարդալ ավելին...
-
Միկա Բադալյանը դիմակ է Հուլիս 01, 2022
Politalks – CIVILNET Անի Գրիգորյան, #CivilNetCheck Ընդդիմադիր բլոգեր, «Ազատագրում» շարժման առաջնորդ Միքայել (Միկա) Բադալյանը, որն այժմ կալանավորված է, կորոնավիրուսի համավարակի շրջանում ԱՁ է ստեղծել, դիմակներ է վաճառել պետական մարմիններին, այնուհետև չի կատարել հարկային պարտավորությունները, և ՊԵԿ-ը դիմել է Սնանկության դատարան՝ Բադալյանի ԱՁ-ն սնանկ ճանաչելու պահանջով։ Կորոնավիրուսի համավարակի տարածումը մեծ վնաս պատճառեց տնտեսության շատ ճյուղերի, բիզնեսների, սակայն բժշկական սարքավորումներ, պարագաներ և ախտահանիչ նյութեր արտադրողների ու վաճառողների համար սա մեծ հնարավորություն էր։ Այդ շրջանում որոշ մարդիկ փորձել են օգտվել ընձեռված հնարավորություններից, բիզնես են հիմնել, բժշկական պարագաներ վաճառել պետական մարմիններին։ Միկա Բադալյանն էլ է որոշել օգտվել ստեղծված իրավիճակից։ Բադալյանը 2020-ի հունիսի 19-ին գրանցել […]Կարդալ ավելին...
-
Շարունակելու եմ գործունեությունս՝ որպես Հուլիս 01, 2022
Politalks – CIVILNET Չնայած ընդդիմադիր մի շարք պատգամավորների՝ ԱԺ վարչական պաշտոններից հրաժարվելուն, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարում է, որ շարունակելու իր գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Պատգամավորի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր քաղաքական իշխանությունը կայացրեց որոշում՝ ընդդիմադիրներին ԱԺ վարչական պաշտոններից զրկելու վերաբերյալ։ Ինչպես երեկ հայտարարել էի, սա Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հաշվեհարդար էր ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որի առնչությամբ շարունակաբար միջազգային աղմուկ եմ բարձրացնելու: Ի համերաշխություն Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի՝ մյուս մեր գործընկերները ևս հրաժարվեցին իրենց վարչական պաշտոններից: Ես երկար ծանրութեթև արեցի որոշումս կայացնելուց առաջ: Եւ պետք է […]Կարդալ ավելին...
-
Գագիկ Ջհանգիրյանը հեռանում է Հուլիս 01, 2022
Politalks – CIVILNET Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից, հայտնում է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից»,- գրել է նա։ *** Հունիսի 20-ին այդ ժամանակ ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ձայնագրություն, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը խոսում է Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին։ Ձայնագրությունում խոսվում է «հեռանալու դիմաց քրեական գործեր չհարուցելու» մասին։ Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունն արվել է 2021-ի փետրվարի 20-ին, երբ իրեն վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ։ Ռուբեն Վարդազարյանը մինչև մարտի 1-ը […]Կարդալ ավելին...