Խաղաղության համար լավ հնարավորություններ կան, կարծում է Ալիևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով՝ խաղաղության համար շատ լավ հնարավորություններ կան։

«Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները»,- ապրիլի 26-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական հաջորդ հանդիպումը նախատեսված է Ղազախստանում։ Նա հույս է հայտնել, որ այն խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին ևս մեկ քայլ կլինի․ «Մենք պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, ովքեր կցանկանան մեզ այդ գործում օգնել»,- նշել է նա։

Մեկնաբանել