Հայաստանն ու Հունգարիան երկու համաձայնագիր են ստորագրել

Արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Բուդապեշտ այցի ընթացքում Հայաստանն ու Հունգարիան երկու համաձայնագիր են ստորագրել, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Մասնավորապես, Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունում Պետեր Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 2024-2025թթ. համագործակցության մասին համաձայնագրեր։

«Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպման օրակարգում եմ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում համագործակցության հարցեր, տարածաշրջանային թեմաներ»,- տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։

Մեկնաբանել