Տավուշի շարժումը կառավարական ամառանոցի մոտ պահանջեց Փաշինյանի հրաժարականը

Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում մեծ հավաք գումարվեց, որի ընթացքում հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ Հանրապետության հրապարակից հանրահավաքի մասնակիցներին Բագրատ սրբազանը առաջնորդեց դեպի կառավարական ամառանոց, որտեղ ակնկալում էր հանդիպել վարչապտ Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս չարձագանքեց։ Վաղը՝ մայիսի 27-ի առավոտյան ժամը 08։00-ից, շարժումը նախատեսում է խաղաղ անհնազանդության գործողություններ Երևանում։ Շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մեկնաբանել