Անհիմն – CIVILNET
Ճշտաչափ
Այս վճիռը մատնանշում է, որ հրապարակված պնդումն ապացուցահեն չէ, չկան այն հիմնավորող փաստեր ու տվյալներ։
-
Ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու
Անհիմն – CIVILNET Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձ է հղել Բաքվի բանտից։ Հրապարակված ուղերձը, ըստ նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջի, ընտանիքին փոխանցվել է հեռախոսազանգի ընթացքում։ «Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում և երկարատև ու իրական խաղաղություն են ուզում: Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թ. սեպտեմբերի 27-ից արդեն ավելի քան 470 օր գտնվում եմ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության մեկուսարանում: Այդ օրերից 340-ը ես անցկացրել եմ մենախցում, 23-ը՝ պատժախցում: Դատավարությունից առաջ ցանկանում եմ հետևյալ հայտարարությունը փոխանցել: Եթե դուք կարդում եք սա, նշանակում է, ես սպառել եմ այստեղ կատարվողի մասին ճշմարտությունը […]
-
«Հայ-ամերիկյան խարտիան հրաշալի է, դրա տակ պետք է լինի մեծ
Անհիմն – CIVILNET Օրերս Վաշինգտոնում ստորագրված Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրության գլխավոր կետը, թերևս, Հայաստանի նոր ատոմակայանի հեռանկարն է, կարծում է «Ալիք մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը։ Նա նշում է՝ այս հարցում հստակ կոնսենսուս կա Բայդենի ու Թրամփի թիմերի միջև։ Խառատյանի համոզմամբ՝ ստորագրված փաստաթուղթը աշխատանքի լայն դաշտ է բացում. դրա տակ պետք է լինի փաստաթղթային մեծ բազա։ Խարտիայի ստորագրմամբ Վաշինգտոնը նաև ուղերձ է հղում մի ժամանակահատվածում, երբ Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը դադարեցվել է։
-
Բերտան ու մայրը
Անհիմն – CIVILNET Արցախից հետո ողբերգության մեծ բազմազանություն կա։ Նույնիսկ որևէ զոհ չունեցողները ողբերգության մեջ են։ Բայց բոլոր ծանոթների ու անծանոթների մեջ մի անուն կար, որի մասին հիշելիս օրվա ցանկացած վհատությունը մեղք ու ամոթալի էր թվում։ Բերտա անունով շատ երիտասարդ մի աղջիկ է, որի հետ ծանոթ չեմ մինչև օրս։ Նրա մասին առաջին անգամ իմացել եմ Արցախից հետո, մամուլի հրապարակումներից։ Մի քանի օր առաջ Բերտայի մասին Մեդիալաբի նյութը Ֆեյսբուքում տարածում և խրախուսում էին տարածել՝ նրանց օգնելու ակնկալիքով։ Տարածում էին Բերտայի ու մայրիկի պատրաստած թխվածքները, գործած գլխաշորերը։ Ուրեմն՝ Բերտան չափազանց երիտասարդ է, կորցրել է ամուսնուն, երկու եղբայրներին, հորը։ Եղբայրներից մեկը անչափահաս էր։ […]
-
Հարկային նոր փոփոխություններն ու դրանց ազդեցությունը բիզնեսի վրա. Սերգեյ Մուրադյան
Անհիմն – CIVILNET «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում ԱԺ փոխնախագահի խորհրդական Սերգեյ Մուրադյանը քննարկում է 2025 թվականից ուժի մեջ մտնող հարկային փոփոխությունները։ Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում անդրադարձ է կատարվում 2024-ի պետական բյուջեի 220 միլիարդ դրամի թերհավաքագրման պատճառներին և նոր հարկային քաղաքականության ազդեցությանը փոքր ու միջին բիզնեսի վրա։ Հատուկ ուշադրություն է դարձվում շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմանը և ԱԱՀ-ի վերադարձի նոր կանոններին։ Քննարկվում են նաև տեխնոլոգիական և գյուղատնտեսական ոլորտների համար նախատեսված նոր հարկային արտոնությունները, ինչպես նաև ուշացված հարկերի տույժերի վերադարձը նախկին տոկոսաչափերին։
-
Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման հաջորդ հատվածը
Անհիմն – CIVILNET Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն։Ըստ հաղորդագրության՝ հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: «Հանդիպման ընթացքում Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի […]
-
Բաքվում մեկնարկում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատը». ի՞նչ սպասել
Անհիմն – CIVILNET Բաքվում հունվարի 17-ին կկայանա ապօրինի կալանքի տակ գտնվող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով առաջին դատական նիստը։ 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի բռնի տեղահանման օրերին, ադրբեջանական կողմը ձերբակալել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցչի ու նրանց կեղծ մեղադրանքներ առաջադրել։ Ի՞նչ է արվում հայկական կողմից, որքա՞ն կտևի այսպես կոչված դատավարությունը ու ի՞նչ սպասել։
-
«Պարտություն». լույս է տեսել վերլուծական գիրք 2020-ի Արցախյան պատերազմի մասին
Անհիմն – CIVILNET Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը 2020-ի պատերազմի վերաբերյալ գիրք է լույս ընծայել, որը վերնագրված է «Պարտություն. 2020-ի Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ»։ Հետազոտական այս ծրագիրն իրականացվել է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան նախաձեռնությամբ և ծախքով։ Գիրքը բաղկացած է չորս հոդվածից և պատերազմի հիմնական ուղղությունները նկարագրող քարտեզից։ Գրքի նախաբանում նշվում է, որ դրա նպատակն է հանրային ուշադրություն հրավիրել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի փաստական հանգամանքներին՝ դրանք քննարկելով ամենալայն իմաստով՝ պատերազմական գործողություններից մինչև որոշումների ընդունումը, բանակաշինությունից մինչև առաջնորդության ռազմավարական մտածողության որակը։ Գրքի կենտրոնական վերլուծությունը պատրաստել է լրագրող, Ժնևի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Վիգէն Չըթըրեանը։ Հայաստանի և Արցախի երեք տասնյակ պետական, քաղաքական և ռազմական գործիչների […]
-
Ռազմական պարտությո՞ւն, թե՞ հասարակության համատարած ճգնաժամ
Անհիմն – CIVILNET Աշոտ Ոսկանյան Այս հոդվածը լույս է տեսել «Պարտություն. 2020-ի Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ» գրքում, որը հրատարակել է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը՝ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան նախաձեռնությամբ և ծախքով։ *** Այս ժողովուրդը, որ ապրած է հարիւր հազար Գողգոթաներ հարիւր հազար Յիսուսներու, այս ժողովուրդը ապրած չէ երբէք ներքին, բարոյական Գողգոթայ մը: Կոստան Զարեան I Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից չորս տարի անց մեր պատկերացումները նրա պատճառների, ռազմական գործողությունների ընթացքի, ներգրավված անձանց պատասխանատվության չափի և նույնիսկ հետևանքների մասին շարունակում են մնալ անհստակ, կցկտուր և հակասական։ Այնպես չէ, որ այդ մասին չի գրվել, հարցադրումներ չեն արվել և վերլուծություններ չեն իրականացվել։ Դրանց […]