Կիրանց․ Խանում Թամրազյանին տվել են կադաստրի թղթերը, հիմա ասում են՝ քո տունը քոնը չէ

Կադաստրի թուղթը ձեռքին, վախը՝ սրտում․ Կիրանցի բնակիչ Խանում Թամրազյանը անորոշության մեջ սպասում է գյուղի միջով իրականացվող սահմանազատմանը, որի հետևանքով նրա տունը կարող է հայտնվել ադրբեջանական կողմում։ Ամուսնալուծված կինը վագոնից քարե տուն է ստեղծել, այգի մշակել ու երկու տասնամյակ է՝ ապրում է այստեղ։ Սակայն, ըստ քարտեզների ու պաշտոնյաների բանավոր խոսքի, սա ադրբեջանական Խեյրիմլի գյուղի տարածքն է։ Տիկին Խանումին որևէ մեկը փոխհատուցման մասին չի ասել։ Նա կիրանցիների հետ պայքարում է, որ սահմանազատումը չիրականացվի նման անարդար ձևով։ Այս դեպքում ադրբեջանական նախկին գյուղի տարածքների հաշվին տրամադրվելու են հայկական գյուղի տները, կամուրջն ու գերեզմանի մի հատված։

Մեկնաբանել