Հետազոտությունները ցույց են տվել, որ խաղաղության պայմանագրերի կեսը կամ կեսից ավելին իրագործման փուլում ձախողվել են։ Խաղաղության պայմանագիրն ինքնին խաղաղություն չի բերում․ ՍիվիլՆեթի տաղավարում այսպիսի կարծիք է հայտնում Ավստրիական խաղաղության կենտրոնի՝ հակամարտությունների կարգավորման թիմի ղեկավար, միջնորդության մասնագետ Աննա Հեսս Սարգսյանը։ Նա անդրադառնում է ղարաբաղյան կարգավորման բանակցություններին մինչև 2020 թվականի պատերազմը և դրանից հետո, խոսում արդի փուլում միջնորդության արդյունավետության ու խաղաղության մասին։