Site icon CIVILNET

ԶՈՒ համալրվել է ԱԹՍ-ներով, հակաօդային պաշտպանության միջոցներով․ Պապիկյան

Զինված ուժերը համալրվել է անօդաչու թռչող սարքերով, հակաօդային պաշտպանության միջոցներով ու դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր ու անվավոր ինժեներական տեխնիկայով, քողարկման ցանցերով, կապի միջոցներով, նռնականետերով, ականանետերով ու ջերմատեսիլ նշանոցներով․ Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի` մարտի 15-ի նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նիստի ընթացքում նախարարին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը․ «Ո՞րն է պատճառը, որ 2020 թվականի պատերազմից հետո առաջնագիծը կահավորված չէ»։ Ի պատասխան՝ Պապիկյանը հայտնեց, որ առաջնագծի փոփոխությունը կիլոմետրերով ու կատարված աշխատանքի չափով ներկայացվել է պատգամավորներին փակ նիստերից մեկի ժամանակ։

Exit mobile version