Site icon CIVILNET

Ռուսաստանին թշնամի դարձնելն արկածախնդրություն է. Սուրեն Մանուկյան

Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում արտահայտում են ծայրահեղ իրարամերժ դիրքորոշումներ, նման բան երբեք չի եղել․ ասում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Չժխտելով Ռուսաստանի մեղքի բաժինը հայկական կողմի հետ հարաբերությունների լարման հարցում՝ Մանուկյանը վտանգավոր է համարում այն, որ Մոսկվայի հետ հարաբերություններում Հայաստանի իշխանության տեսլականն ու մոտեցումները պարզ չեն: Հայ-ռուսական օրակարգում խնդիրների կուտակումը նա վտանգավոր է համարում՝ նշելով, որ Ռուսաստանին թշնամի դարձնելն արկածախնդրություն կլինի և կունենա աղետալի հետևանքներ:

Exit mobile version