Site icon CIVILNET

Պապիկյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նոր հրամանատարին

Ապրիլի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ և խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակն ու առկա խնդիրները, ինչպես նաև ԼՂ-ում իրականացվող խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր:

«ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը»,- տեղեկացնում է Թորոսյանը։

Exit mobile version