Site icon CIVILNET

2023-ի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 81,2%-ով

2023-ի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 81,2 տոկոսով կամ 202 489-ով։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 451 հազար 850 զբոսաշրջիկ, 2022-ին այդ թիվը 249 361 էր։

Վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանի քաղաքացիներ՝ 237 հազար 40 մարդ։ Տարբեր երկրներից Հայաստան այցելած հենց Հայաստանի քաղաքացիները թիվը 74 հազար 186 է։

Նույն ժամանակահատվածում բավականին մեծ թվով Վրաստանի քաղաքացի զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան՝ 53 հազար 707, իսկ Իրանի քաղաքացիների թիվը 25 հազար 458 է: Հունվար–մարտին Թուրքիայի 2 712 քաղաքացի է ժամանել Հայաստան, ինչը 2,2 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը։

Exit mobile version