Սամվել Բաբայանը հանրահավաք արեց ու տասը օր ժամանակ տվեց

Մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքին պահանջ ներկայացվեց Սամվել Բաբայանին նշանակել պետական նախարար՝ լայն լիազորություններով։ Պահանջը Արցախի նախագահին ներկայացրել է Արցախի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Թովմասյանը։ Ավելի ուշ Սամվել Բաբայանը և Արթուր Թովմասյանը հանդես եկան հայտարարություններով։ Բաբայանն ասաց, որ քննարկել են իշխանությունների հետ. «Առաջարկը մեր կողմից է եղել։ Տասը օր ժամանակ ենք վերցնում կոնսուլտացիաների՝ որոշումներ կայացնելու համար: Եթե ոչ, ես կոչ եմ անելու, որ բոլորով հավաքվենք այստեղ ու մեր խնդիրները լուծենք, սա է մեր առաջարկը, և իշխանությունները ընդունել են այդ առաջարկը»։ Արթուր Թովմասյանն էլ ասաց, որ երկրի նախագահը … Continue reading Սամվել Բաբայանը հանրահավաք արեց ու տասը օր ժամանակ տվեց