Site icon CIVILNET

Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պանելային քննարկման կմասնակցեն

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրատիսլավայում կմասնակցեն պանելային քննարկման։

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ մայիսի 30-ին Սլովակիայի մայրաքաղաքում Արմեն Գրիգորյանը մասնակցելու է «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ին։

Հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունենալու հնգակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ։

Exit mobile version