Փաշինյանը «օգտակար է համարում» Քիշնևում անցկացված հնգակողմ հանդիպումը

Հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի ապաշրջափակմանը, սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: Հուլիսի 21-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում։ Մոլդովա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ … Continue reading Փաշինյանը «օգտակար է համարում» Քիշնևում անցկացված հնգակողմ հանդիպումը