Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու մասին լուրերն ակտիվացել են վերջին շրջանում: Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ Հունգարիայի իշխանություններին կոչ են արել թույլ չտալ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին:
Հիշեցնենք, որ 2004թ. ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ընթացող ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում ընթացող մի դասընթացի ժամանակ հյուրանոցում գիշերը կացնահարել էր նույն դասընթացին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: