Շիրակի մարզից ստացվել է 11 ահազանգ, եղել` 8 արագ արձագանքում, Լոռու մարզից՝ 25 ահազանգ և 7 արագ արձագանքում, Սյունիքի մարզից՝ 1 ահազանգ:
Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են հետևյալ ընտրախախտումներին՝ ընտրողների անձնագրերում դրված դրոշմակնիքների սահմանված ժամկետից շուտ անհետացման կամ ընդհանրապես չանհետացման (5 ահազանգ), ընտրությունների ընթացքում անձանց կողմից ընտրատեղամաս մուտք գործելու խոչընդոտման (3 ահազանգ), քաղաքացիներին տեղամասային կենտրոններ անվճար տեղափոխելու (7 ահազանգ), ընտրակաշառքի բաժանման կամ ընտրակաշառքի խոստումների (1 ահազանգ), տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից կենտրոն մուտք գործելու (2 ահազանգ), տեղամասային կենտրոնների դիմաց օրենքով սահմանված կարգի խախտումով կուտակումների և ընտրական քարոզչության իրականացման (15 ահազանգ) և այլ դեպքեր (4 ահազանգ)։
Նշվում է նաև, որ վերոնշյալ խնդիրները հանդիպել էին նաև 2012թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, որոնց Պաշտպանը մանրամասնորեն անդրադարձել էր իր արտահերթ զեկույցում և առաջարկել խնդիրների համակարգային լուծումներ։
Ստացված ահազանգերը գտնվում են ուսումնասիրության փուլում, որից հետո կհարուցվեն համապատասխան վարույթներ։