Site icon CIVILNET

Հայաստանի Մ21 հավաքականը ոչ-ոքի է խաղում և սպասում մրցակիցների արդյունքներին

Հայաստանի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարում։ Վերջին տուրից առաջ մեր հավաքականն ապահովել էր 3-րդ խմբում երկրորդ հորիզոնականը, և այսօրվա խաղը կարևոր էր անցումային փուլի ուղեգիր նվաճելու տեսակետից։ Հաղթելու դեպքում մեր հավաքականը կդառնար երկրորդ հորիզոնականը զբաղեցրած այն 4 թիմերից մեկը, որը կպայքարեր անցումային փուլում եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու համար։

Այսօրվա խաղում Հայաստանի և Մոնտենեգրոյի հավաքականները չկարողացան գրավել միմյանց դարպասները, և խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։

Սպասում ենք Հայաստանի հավաքկանի մրցակիցների արդյունքներին։ Այսօր պարզ կդառնան անցումային փուլի բոլոր մասնակիցները։

Exit mobile version