Ամսագրի խմբագիրների կարծիքով՝ ամենագեղեցիկ հագնվող աստղը 39-ամյա բրիտանացի դերասանուհի Գվինեթ Փելթրոուն է: «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմում «Կնոջ լավագույն դերի» համար «Օսկարի» արժանացած դերասանուհին անկրկնելի է կարմիր գորգերի վրա և մշտապես հանդես է գալիս անսպասելի, միաժամանակ՝ նրբաոճ կերպարներով, գրում է People-ը:
Երկրորդ տեղում է արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, որն արդեն երրորդ անգամ է ընդգրկվում ամենագեղեցիկ հագնվող կանանց ցուցակում:
People-ի ցանկն ամբողջությամբ այսպիսին է.
- Գվինեթ Փելթրոու
- Քեյթ Միդլթոն
- Էմմա Սթոուն
- Քիմ Քարդաշյան
- Միրանդա Քեր
- Ռիզ Ուիզերսփուն
- Ռիհաննա
- Ջեսիկա Ալբա
- Դիանա Կրյուգեր
- Ջենիֆեր Լոուրենս
2011-ին People ամսագրի վերոհիշյալ վարկանիշի առաջատարն էր դերասանուհի Բլեյք Լայվլին, իսկ 2010-ին՝ դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը: