Site icon CIVILNET

«Հարավկովկասյան երկաթուղի»-ում տոմսերի վերադարձի նոր կանոնները կգործեն դեկտեմբերի 1-ից

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային գնացքների տոմսերի վերադարձի նոր կանոնները գործողության մեջ կդրվեն դեկտեմբերի 1-ից: Նոր կարգի համաձայն՝ տոմսերի վերադարձը ձևակերպվելու է անձնագրի, թղթային տոմսի, էլեկտրոնային տոմսի կոդի առկայության դեպքում, հաղորդում են ՀԿԵ-ի մամուլի ծառայությունից:

Գնացքի մեկնումից ոչ ուշ, քան 120 ժամ առաջ տոմսը վերադարձնելու դեպքում ուղևորին կվճարվի տոմսի ամբողջ արժեքը: Գնացքի մեկնումից 120 ժամ առաջ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամ առաջ տոմսը վերադարձնելու պարագայում ուղևորից գանձվելու է տոմսի արժեքի 15%-ը:

Այն դեպքում, եթե ուղևորը վերադարձնում է տոմսը գնացքի մեկնումից 24 ժամ ուշ, բայց առնվազն 2 ժամ առաջ, ապա նրանից գանձվում է տոմսի արժեքի 25%-ը:

Տոմսերը վերադարձման ենթակա չեն գնացքի մեկնումից 2 ժամ առաջ:

Տոմսը վերադարձնելու դեպքում ուղևորին փոխհատուցվում են սպասարկման և ապահովագրական վճարները: Իսկ վերադարձի միջնորդավճարը կազմում է 600 դրամ՝ մեկ տոմսի համար:

Exit mobile version