Վեստերմանի գրքի առանցքում են Արարատ լեռան, Նոյան տապանի որոնումների մասին հեղինակի մտորումները, ուղեգրություններ։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 2007թ. և արդեն թարգմանվել է մեկ տասնյակից ավել լեզուներով։ Հոլանդացի մտավորականը, ոգեշնչվելով բիբլիական Արարատի կերպարով և Նոյան տապանի որոնմամբ, եվրոպացի ընթերցողին է ներկայացնում հնամյա հայ ժողովրդին ու նրա եկեղեցին։ Վեստերմանի «Արարատի» թարգմանիչն է Վաչագան Ղռաթյանը, խմբագիրը ՝ բանասիրության դոկտոր Հենրիկ Բախչինյանը։ Գրքի շնորհանդեսին կմասնակցեն հեղինակը և Հայաստանում ու Վրաստանում Նիդեռլանդների դեսպան Պիտեր Լանգենբերգը: