Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Տեղում աշխատող լրագրողները հաղորդում են, որ հրդեհը բռնվկել է ոչ թե ՀՀ կենտրոնական գրասենյակում, այլ` դրա հարակից նորակառույց շենքի տանիքում: Հրշեջներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել: