«Ազգային հիփոթեքային ընկերության» տնօրեն Մհեր Եդիգարյանը ՍիվիլՆեթ-ին ասաց, որ պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգավված միջոցներն ուղղվելու են գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:
«Ազգային հիփոթեքային ընկերության» պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը եղել է անցած տարվա հոկտեմբերի 24-ին՝ 1 մլրդ դրամ ծավալով և այս տարվա հունիսի 7-ին՝ ևս 1 մլրդ ծավալով։ Երկու տեղաբաշխումների միջին եկամտաբերությունը կազմել է համապատասխանաբար՝ 9,38% և 8,84%։