Site icon CIVILNET

Իտալիան և Ֆրանսիան ընկերական հանդիպում կանցկացնեն

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ նոյեմբերի 14-ին «Սկուադրա Աձուրան» կհյուրընկալի Ֆրանսիայի ազգային հավաքականին, տեղեկացնում է Football Italia-ն:

Ընկերական հանդիպումը կկայանա «Պարմայի» մարզադաշտում` «Էնիո Տարդինիում»:

Ինչպես նաև հաղորդվում է, որ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներից մեկը Չեզարե Պրանդելի սաները կանցկացնեն «Նապոլիի» մարզադաշտում:

Exit mobile version