ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակների նշանակման, վճարման և վերահսկողության բնագավառներում պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ հափշտակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով կազմված քննչական խմբում ներկայումս ընդգրկված է 65 քննիչ:
2012 թ. սեպտեմբերի 29-ի դրությամբ հարցաքննվել է 7900 անձ:
Ընդհանուր առմամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել 42 անձի, որոնցից 12-ի վերաբերյալ երեք քրեական գործ ուղարկվել է դատարան և կայացվել են մեղադրական դատավճիռներ: Մեղադրյալներից 1-ը գտնվում է հետախուզման մեջ, 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում, 1-ը ձերբակալվել է, իսկ 18-ի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:
42 մեղադրյալի կատարած հանցագործությամբ պետությանը պատճառված Դ327.441.206 վնասից վերականգնվել է Դ51.533.305-ը:
Դատարան ուղարկված գործերով պետությանը պատճառված Դ14.556.174վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է Դ12.227.369-ը:
2012 թ. սեպտեմբերի 28-ին 42 մեղադրյալների, այդ թվում՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով, կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 314-րդ հոդվածով, վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 314-րդ հոդվածով, վճարումների ծառայության առաջատար մասնագետ-գանձապահ Վիգեն Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Նույն օրը Վազգեն Խաչիկյանի, Աշոտ Աբրահամյանի և Հովհաննես Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ 2012 թ. սեպտեմբերի 29-ին Վիգեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարանի քննարկմանը:
Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով Դ211.680.984 և խարդախությամբ Դ29.000.000 գումարներ հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նախաքննությունը շարունակվում է: