«Որոշ մարդկանց մոտ պակասում է քաղաքական կամքը»․ Զախարովան՝ ապաշրջափակման մասին

Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համահունչ է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը։ Այդ մասին նոյեմբերի 9-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայատարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կարևոր է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացման գործում։ Զախարովան հիշեցրել է, որ տարածաշրջանի ապաշրջափակման հարցով զբաղվող փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը 12 նիստ է անցկացրել․ «Մեծ աշխատանք է կատարվել, հաջողվել է մոտենալ փաթեթային լուծմանը, որը ձեռնտու է բոլորին։ Ցավոք, աշխատանքն ավարտին հասցնել չհաջողվեց, քանի որ որոշ մարդկանց մոտ պակասում է քաղաքական կամքը դա … Continue reading «Որոշ մարդկանց մոտ պակասում է քաղաքական կամքը»․ Զախարովան՝ ապաշրջափակման մասին